18:41  ,  22 հունիսի, 2012

Խավի Մարտինեսը` «Բավարիայում»

Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայում», տեղեկացնում է գերմանական TZ պարբերականը:

Ըստ տեղեկությունների, գերմանական ակումբը համաձայնեցրել է խաղացողի տեղափոխման պայմանները: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 40 մլն եվրո:

Մարտինեսն ու «Աթլետիկի» ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունները: Խավի Մարտինեսի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչեւ 2016 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով