18:53  ,  22 հունիսի, 2012

Արսեն Վենգեր. Օլիվյե Ժիրուն 90 տոկոսով մերն է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է «Մոնպելյեի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուի ձեռք բերման հնարավորությունը:

«Ժիրուն Եվրո-2012-ում առայժմ այնքան էլ շատ չի խաղում, նա 90 տոկոս հավանականությամբ հաջորդ մրցաշրջանում կդառնա «Արսենալի» խաղացողը: Կարծում եմ, որ նա բացառիկ պոտենցիալ ունի եւ շատ լավ կընտելանա մեր կոլեկտիվին եւ մեր խաղաոճին: Նա իսկական թիմային խաղացող է եւ գիտի ինչպես համագործակցել մյուս ֆուտբոլիստների հետ: Ես վստահ եմ, որ նա իրեն գերազանց կդրսեւորի»,- հայտարարել է Վենգերը TF1-ի հետ հարցազրույցում:
Անցած մրցաշրջանում Ժիրուն Ֆրանսիայի առաջնության 36 հանդիպումներում խփել  է 36 գնդակ եւ կատարել է 9 գոլային փոխանցում, որով մեծապես նպաստեց, որպեսզի «Մոնպելյեն» պատմության մեջ առաջին անգամ դառնա Ֆրանսիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով