18:39  ,  22 հունիսի, 2012

Դել Բոսկե. Լյովը կարող էր գլխավորել «Ռեալը» կամ «Բարսելոնան»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն իր հիացմունքն է հայտնել Գերմանիայի հավաքականի մարզիչ Իոահիմ Լյովի աշխատանքով:

«Վերջին տարիներին Գերմանիան հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Եվ դրանում շատ մեծ է Լյովի ավանդը: Այդ թիմի մարտական ոգին հարգանք է առաջացնում: Նրանք թույլ տեղեր շատ քիչ ունեն. պաշտպանությունը գործում է համախմբված  եւ  հուսալի, իսկ առջեւում հրաշքներ է գործում Մարիո Գոմեսը: Լյովը պահեստայինների նստարանին է թողել աննկուն Կլոզեին, իսկ դա շատ բանի մասին է խոսում: Այդ մասնագետը կարող էր գլխավորել «Ռեալը» կամ «Բարսելոնան», Դել Բոսկեի խոսքն է մեջբերում Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով