18:33  ,  22 հունիսի, 2012

Զլատան Իբրահիմովիչը որսի համար կղզի է գնել

Իտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գնել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտ գտնվող Մելարեն լճի Դավենսո կղզին՝ որսի 500 հեկտար տարածքով։

Իբրահիմովիչն ինքնակենսագրականում նշել էր, որ որսն իր հոբիներից մեկն է։ Հավանական է, որ Իբրահիմովիչն ազատ ժամանակ կանցկացնի Դավենսո կղզում՝ վարազների եւ եղնիկների որս անելով, հաղորդում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով