18:06  ,  22 հունիսի, 2012

Գուլիտ. Հոլանդիան երկու տարի դոփում էր տեղում

Ես խիստ հիասթափված եմ Եվրոպայի առաջնությունում Հոլանդիայի հավաքականի խաղով եւ արդյունքներով: Բոլորը ցնցված են, որ թիմը ոչ մի միավոր չի վաստակել: Նման բան ոչ ոք չէր սպասում, Հոլանդիայի հավաքականի մրցելույթների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել հոլանդական ֆուտբոլի ամենահայտնի գործիչներից մեկը` Ռուդ Գուլիտը:

«Հոլանդիայի խնդիրն այն էր, որ նրանք խաղում էին նույն ոճով, ինչպես երկու տարի առաջ: Եվ մինչեւ մնացած թիմերը զարգանում էին, Հոլանդիան կանգնած էր տեղում:
Ես նախկինում ասել էի, որ երկու հենակետայիններով խաղալը հավաքականին շատ մեծ վնասներ կհասցնի: Այդ դիրքի խաղացողների պարտականությունների մեջ է մտնում նաեւ ինչ-որ բան ստեղծելը: Հոլանդիայի ներկայիս հենակետայինները դրան ունակ չեն:
Դա էլ իր հերթին մեծ ազդեցություն էր թողնում հարձակման գծի խաղացողների վրա: Ահա թե ինչու Վան Պերսին այդքան դժվարությունների էր հանդիպում»,- Գուլիտի խոսքն է մեջբերում Laureus-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով