18:15  ,  22 հունիսի, 2012

Լիոնել Մեսի. «Բարսելոնան» հնարավորություն տվեցին իրագործել երազանքս

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել կատալոնական ակումբին երազանքն իրականացնելու համար։

«3-4 տարեկանից ես երազել եմ դառնալ ֆուտբոլիստ։ Ես երբեք չեմ բաժանվել գնդակից։ Միակ երազանքս եղել է խաղալը։ Միակ միտքս եղել է ֆուտբոլիստ դառնալը, ես այլ բանի մասին չեմ մտածել։

Ես չգիտեմ, թե «Բարսելոնան» ինչ էր տեսել իմ մեջ, բայց ես միշտ շնորհակալ կլինեմ այս ակումբին այն ամենի համար, ինչ արել է եւ անում է ինձ համար։ Այն ժամանակ ես շատ թանկ բուժում էի անցնում, եւ ակումբը հոգած բոլոր ծախսերը, տվեց խաղալու հնարավորություն։ Նրանք հնարավորություն տվեցին ինձ իրագործել երազանքս»,- Մեսիի խոսքը մեջբերում  Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով