17:40  ,  22 հունիսի, 2012

Շախմատային լրահոս

Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) հրաշալի հանդես եկան Վորոնեժում ավարտված մրցաշարում: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ գրավեցին համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը:

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող մրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Սերգեեւից (Ուկրաինա), ետ է մնում մեկ միավորով:

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Առաջատարից կես միավոր պակաս ունի գրոսմայստեր Կոնստանտինե Շանավան (Վրաստան): Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը (Հայաստան) վաստակել են 4,5-ական միավոր, հաղորդում է Armchess.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով