17:27  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Ստորագրահավաք` հանուն գուշակ-խոզի կյանքի

Ուկրաինայում երկրպագուները ստորագրահավաք են նախաձեռնել` Եվրո-2102-ում կիեւյան գուշակ-խոզի կյանքը պահպանելու համար:

Ինտերնետում հայտնվել է ստորագրահավաք նախաձեռնողների բաց հայտարարությունը` հանուն Ֆունտիկ անունով կենդանու կյանքի իրավունքի. «Ֆունտիկն ապրում է Կրեշչատիկի ֆան-գոտիում` նրա համար հակացուցված մշտական աղմուկի եւ մարդկային բազմության ներկայության պայմաններում: Սակայն հուլիսի 1-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումից հետո մարդկանց զվարճացնելու նրա առաքելությունը կավարտվի եւ Ֆունտիկին սպառնում է սպանդանոցը»:

Սորագրահավաքի հեղինակները Կիեւի իշխանություններից պահանջում են Եվրո-2012-ից հետո պահպանել Ֆունտիկի կյանքը, նրան բնակեցնել կիեւյան կենդանաբանական այգում, որտեղ նա կարող է դառնալ այցելուների համար ամենագրավիչ կենդանիներից մեկը, տեղեկացնում է Sport.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով