17:09  ,  22 հունիսի, 2012

Ռոյ Ջոնսի մրցակիցը բանտարկվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 43-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնսը կարող է մնալ առանց մրցակցի հունիսի 30-ին Լեհաստանում նախատեսված մենամարտում։ Ջոնսի մրցակիցը՝ Դավիդ Կոստեցկին մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբի անդամ լինելու համար եւ դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման։

Սպասվում է, որ Կոստեցկու փոխարեն ռինգ կարող է դուրս գալ BBU International վարկածով չեմպիոն Պավել Գլաժեւսկին, որը WBC դասակարգման աղյուսակում ունի 9-րդ վարկանիշը, հաղորդում է Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում