17:05  ,  22 հունիսի, 2012

Վազքարշավ՝ Երեւանում

Հունիսի 24 -ին  Երեւանում Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի  միջազգային օլիմպիական օրվան  եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերին նվիրված   վազքարշավ:
 
Միջոցառմանը  կմասնակցեն  13-ից  բարձր տարիքի  վազքասերները:
 
Երթուղին` Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա -  ստորգետնյա անցում -  «Հաղթանակ» կամուրջ  - «Հրազդան» ստադիոնի հարավային հրապարակ:
 
Մասնակիցների հավաքը ` Հանրապետության հրապարակի շատրվանների  մոտ`հունիսի 24-ին, ժամը 9-ին:
 
Մեկնարկը կտրվի  ժամը 10-ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում