20:41  ,  22 դեկտեմբերի, 2015

Ինյեստան ու Մեսին՝ «Բարսելոնայի» բոլոր ժամանակների ամենատիտղոսակիրներ

Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձել են «Բարսելոնայի» բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներ՝ 26-ական տիտղոս կատալոնական թիմի հետ։

Մեսին ու Ինյեստան Իսպանիայի 7-ակի չեմպիոն են, եռակի գավաթակիր, 6-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն։

Մեսին ու Ինյեստան այդ ցուցանիշով շրջանցել են «Բարսելոնայի» նախկին ավագ Չավիին, որը նվաճել է 25 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում