16:36  ,  22 հունիսի, 2012

Ավստրիացի թենիսիստը կխաղա շրջազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով

2008թ. Օլիմպիական խաղերի հաղթող, ռուսաստանցի թենիսիստ Ելենա Դեմենտեւան «Համաշխարհային թենիսի աստղեր» վետերանների մրցաշարը շրջանակում կխաղա ավստրալացի Տոմաս Մուստերի հետ: Մրցախաղը կկայանա հունիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում:

«Խոստանում եմ, որ այդ մրցախաղում հանդես կգամ շրջազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով: Եթե ավելի լուրջ լինեմ, ապա վերջին տարիներին կանանց թենիսը լուրջ առաջընթաց է ապրում, սակայն տղամարդիկ ավելի մեծ ներուժ ունեն»,- կատակել է Տոմաս Մուստերը, փոխանցում է «Спорт Экспресс»-ը:

Վետերանների մրցաշարին կմասնակցեն նաեւ խորվաթ Գորան Իվանշեւիչը, ամերիկուհի Մարտինա Նավրատիլովան, շվեդ Բյորն Բորգը, իսպանացի Կարլոս Մոյան եւ ռուսաստանցի Անդրեյ Չեսնոկովը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով