16:16  ,  22 հունիսի, 2012

Կապելոն չի հավատում անգլիացիների հաղթանակին

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Եվրո-2012-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Անգլիայի թիմի վերաբերյալ:

«Խիստ կասկածում եմ, որ անգլիացիները կհաղթեն Իտալիայի հավաքականին: Չեմ տեսնում նրանց Եվրո-2012-ի եզրափակիչում: Եթե նույնիսկ քառորդ եզրափակիչում անգլիացիներն առավելության հասնեն Իտալիայի թիմի նկատմամբ, միեւնույն է նրանք կիսաեզրափակիչում կպարտվեն Գերմանիայի հավաքականին: Կարծում եմ՝ եզրափակիչում կհանդիպեն Գերմանիան ու Իսպանիան»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 24-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով