09:09  ,  22 դեկտեմբերի, 2015

Ռոնալդուն hանդիպել է ծնողներին կորցրած 3-ամյա երեխային (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է 3-ամյա Հայդար Մուստաֆային, որի ծնողները վերջերս զոհվել էին Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, փոխանցում է ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ Բեյրութի արվարձանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 43 մարդ զոհվել է, 239 հոգի վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում