16:21  ,  22 հունիսի, 2012

Գերմանիայի հավաքականին մեկ հաղթանակ է բաժանում ռեկորդից

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում Հունաստանի թիմին հաղթելու դեպքում ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականն աշխարհի ռեկորդ կսահմանի: Այս պահին թիմը 14 անընդմեջ հաղթանակ է տարել պաշտոնական հանդիպումներում: 15-րդ խաղում հաղթելու դեպքում գերմանացիները կգերազանցեն Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականների ցուցանիշը, գրում է  Bild-ը:

Հաղթական շարքը Բունդեսթիմը սկսել է 2010թ. աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումից՝ 3:2 հաշվով առավելության հասնելով Ուրուգվայի հավաքականի նկատմամբ: Այդ օրվանից Յոախիմ Լյովի թիմը պարտություն չի կրել պաշտոնական խաղերում: Նրանք հաղթել են Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի եւ խմբային փուլի բոլոր հանդիպումերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով