15:45  ,  22 հունիսի, 2012

Լուսիոն մոտ է «Ֆեներբախչե» տեղափոխվելուն

Բրազիլիայի ազգային հավաքականի եւ իտալական «Ինտերի» պաշտպան Լուսիոն առաջիկայում կարող է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչե», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Հաջորդ շաբաթ բրազիլացին կմեկնի Թուրքիա: Հաղորդվում է, որ 34-ամյա պաշտպանը երկու տարվա պայամանգիր կկնքի թուրքական ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Լուսիոն 2009 թվականին Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել «Ինտեր»: Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 105 հանդիպում եւ դարձել է չորս գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով