Հունիսի 25-ին մեկնարկող թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում արգենտինացի Դավիթ Նալբանդյանի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, Սերբիայի ներկայացուցիչ Յանկո Տիպսարեւիչը:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ուժերը կչափի իսպանացի Խուան Կարլոս Ֆերերոյի հետ, իսկ երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի բրազիլացի Տոմաս Բելուչին: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առաջին շրջանում կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալբերտ Ռամոսին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Ուիմբլդոն. տղամարդիկ, առաջին շրջան
Ջոկովիչ (Սերբիա, 1) – Կարլոս Ֆերերո (Իսպանիա)
Տուրսունով (Ռուսաստան) - Մայեր (Գերմանիա, 31)
Յուժնի (Ռուսաստան, 26) - Յանգ (ԱՄՆ)
Բոգոմոլով-կրտսեր (Ռուսաստան) - Դոլգոպոլով (Ուկրաինա)
Անդրեեւ (Ռուսաստան) - Գոլդինգ (Մեծ Բրիտանիա)
Կունիցին (Ռուսաստան) - Սոեդա (Ճապոնիա)
Կուզնեցով (Ռուսաստան) - Սերա (Ֆրանսիա)
Ֆեդերեր (Շվեյցարիա, 3) - Ռամոս (Իսպանիա)
Բերդիխ (Չեխիա, 6) – Էրնեստ Գուլբիս (Լատվիա)
Ֆերեր (Իսպանիա, 7) - Բրաուն (Գերմանիա)
Տիպսարեւիչ (Սերբիա, 8) - Նալբանդյան (Արգենտինա)
Դել Պոտրո (Արգենտինա, 9) - Հաս (Հոլանդիա)
Մյուրեյ (Մեծ Բրիտանիա, 4) - Դավիդենկո (Ռուսաստան)
Ցոնգա (Ֆրանսիա, 5) - Հյուիտ (Ավստրալիա)
Ֆիշ (ԱՄՆ, 10) – Ռամիրես Իդալգո (Իսպանիա)
Նադալ (Իսպանիա, 2) - Բելուչի (Բրազիլիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում