Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ դարձավ «Բարսելոնայի» ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը, որը ստացավ մրցաշարի «Ոսկե գնդակը», գրում է AS-ը:
«Արծաթե գնդակը» բաժին հասավ Սուարեսի արգենտինացի թիմակից Լիոնել Մեսիին, իսկ «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվեց երրորդ լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը առաջին ֆուտբոլիստն է, որը 5 գոլ էր խփել աշխարհի մեկ ակումբային առաջնությունում եւ ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու: Եզրափակիչում «Բարսելոնան» Սուարեսի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով հաղթել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի