Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները զորակցել են թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին:
«Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի խաղին ֆանատները Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոն էին տարել պորտուգալացի մասնագետին աջակցող մի շարք պաստառներ ու գրառումներ: Բացի այդ, հանդիպումից առաջ ֆանատները երգել են Մոուրինյոյի անունը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյին փոխարինել է հոլանդացի Գուս Հիդինը, որը լոնդոնյան ակումբը գլխավորել էր նաեւ 2009-ին: Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Չելսին» 18 միավորով 15-րդ տեղում է:

















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի