14:44  ,  22 հունիսի, 2012

Մարզիկը մահացել է՝ ծանրաձողի ծանրաքարերն ամրացրած նետվելով պատուհանից

Հունիսի 22-ին մարզիկը Մոսկվայում մահացել է՝ ծանրաձողի ծանրաքարերն ամրացրած նետվելով պատուհանից:

Դեպքի մասին ոստիկանությանը հայտնած ականատեսների մի մասը նշել են, որ մարզիկը ծանրաձողի քարերով նետվել է պատուհանից, մյուսներն էլ նշել են, որ պատուհանից նետված ծանրաքարերն ընկել են անցորդներից մեկի վրա:

«Հաստատվել է, որ հունիսի 22-ին 1983թ. ծնված մարզիկն ինքնասպանություն է գործել՝ նետվելով Լենինսկի փողոցում գտնվող շենքի պատուհանից: Նրա վրա ամրացված են եղել չորս ծանրաքարեր»,- Մոսկվայի քննչական վարչության ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովայի խոսքը փոխանցում է newsru.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում