10:22  ,  20 դեկտեմբերի, 2015

«Բարսելոնա» - «Ռիվեր Փլեյթ». Բուքմեյքերների կարծիքը

Ճապոնիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» կմրցի Լիբերտադորեսի Գավաթի հաղթող արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակն բացահայտ ֆավորիտ է համարում Չեմպիոնների լիգայի գավաթակրին, որի հաղթանակը գնահատում է 1.12 գործակցով: Արգենտինական ակումբի հաղթանակն ունի 17 գործակից, իսկ ոչ ոքին՝ 7:

Դեկտեմբերի 20-ին Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print