14:26  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. մրցավարը խոստովանել է Անգլիա – Ուկրաինա խաղում թույլ տված սխալը

Հունգարացի մրցավար Վիկտոր Կաշաին խոստովանել է Եվրո-2012-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Անգլիա – Ուկրաինա խաղում թույլ տված սխալը:

Հիշեցնենք, որ այդ խաղում ուկրաինացի հարձակվող Մարկո Դեւիչի հարվածից հետո գնդակն ամբողջությամբ հատել էր անգլիացիների դարպասային գիծը, սակայն հանդիպման մրցավարները դարպասի գրավում չարձանագրեցին՝ թույլ տալով կոպիտ սխալ: ՈւԵՖԱ-ն նույնպես խոստովանել է մրցավարների սխալը:

«Մենք դիտեցինք կրկնապատկերը եւ հասկացանք, որ կոպիտ սխալ ենք թույլ տվել: Մենք շատ անշնորհակալ մասնագիտություն ունենք: Կարող ենք 199 ճիշտ որոշում կայացնել, սակայն ընդամենը մեկ սխալը վճռորոշ է դառնում: Հաջորդ մրցաշրջանում մենք կապացուցենք, որ արժանի ենք սպասարկել կարեւոր հանդիպումներ»,- Վիկտոր Կաշաի խոսքը փոխանցում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով