13:50  ,  22 հունիսի, 2012

Յոահիմ Լյով. Պետք է մարդասպանի բնազդ ունենալ

Եթե թերագնահատենք Հունաստանի հավաքականին, ամեն ինչ կարող էր շավ վատ ավարտվել մեզ համար, հայտարարել է Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

«Հույները շատ ամուր եւ համախմբված թիմ ունեն: Նրանց թերագնահատելու դեպքում կարող ես պատժվել: Դժվարին հանդիպում է սպասվում, քանի որ մեր մրցակիցը պաշտպանողական ֆուտբոլ է խաղալու: Նրանք կարողանում են պաշտպանվել: Հիշեք՝ ինչպես նրանք հաղթեցին Եվրո-2004-ում: Հույներն իսկական մարտիկներ են եւ կարողանում են պայքարել մինչեւ վերջին վայրկյանը: Հաշվի առնելով Հունաստանի հավաքականի ամուր պաշտպանությունը՝ կարծում եմ՝ մենք գոլային պահեր քիչ կունենանք: Պետք է արդյունավետ իրացնենք ստեղծված պահերը: Պետք է մարդասպանի բնազդ ունենալ եւ ձգտել հաղթանակի: Լրացուցիչ ժամանակի մասին խոսք լինել չի կարող: Բոլոր հարցերը կլուծենք հիմնական ժամանակում»,- Լյովի խոսքը փոխանցում է L`Equipe-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով