13:33  ,  22 հունիսի, 2012

Չեխիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Վերդեր»

Չեխիայի ազգային հավաքականի եւ Լիբերեցի «Սլովանի» եզրային պաշտպան Թեոդոր Գեբրե Սելասիեն կարիերան կշարունակի Բրեմենի «Վերդերում»:

25-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ:

«Կարծում եմ՝ «Վերդեր» տեղափոխվելը ճիշտ որոշում էր ինձ համար: «Վերդերը» կայուն թիմ է եւ ունի հարուստ պատմություն: Թիմի առջեւ միշտ լուրջ խնդիրներ են դրվում: Հուսով եմ, որ Բուդեսլիգայում եւս կխաղամ այնպես, ինչպես Չեխիայի հավաքականում»,- Սելասիեի խոսքը փոխանցում է «Վերդերի» պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում