13:17  ,  22 հունիսի, 2012

«Յուվենտուսը» հրաժարվել է ամռանը շրջագայություն կատարել ԱՄՆ-ում

Իտալիայի նորընծա չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում նախատեսված ամառային շրջագայությունից:

ԱՄՆ-ում թուրինցիները պետք է մասնակցեին World Football Challenge մրցաշարին: Հուլիսի 28-ին «Յուվենտուսը» պետք է խաղար ամերիկյան «Դիսի Յունայթեդի» հետ, հուլիսի 31-ին՝ ֆրանսիական ՊՍԺ-ի, իսկ օգոստոսի 5-ին Անտոնիո Կոնտեի թիմի մրցակիցը պետք է լիներ Մադրիդի «Ռեալը»:

«Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին թիմը «Նապոլիի» հետ վիճարկելու է Իտալիայի Սուպերգավաթը, այդ իսկ պատճառով թուրինյան ակումբը որոշել է ավելի վաղ սկսել նախապատրաստվել այդ խաղին, հաղորդում է Football Italia-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով