12:52  ,  22 հունիսի, 2012

Յուրի Ջորկաեֆ. Ինչքան էլ իսպանացիներն ուժեղ են եղել, մենք միշտ հաղթել ենք նրանց

Իսպանիայի ազգային հավաքականն ավելի մեծ շանսեր ունի Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում, քան ֆրանսիացիները: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

«Իսպանացիներն ուժեղ են ֆրանսիացիներից, սակայն դա ոչինչ չի նշանակում: Ֆրանսիայի հավաքականին միշտ դուր է եկել լուրջ խնդիրներ առաջացնել Իսպանիայի թիմի համար, երբ իսպանացիները ֆավորիտ են համարվել: Ինչքան էլ իսպանացիներն ուժեղ են եղել, մենք միշտ հաղթել ենք նրանց: Ինչո՞ւ նույնը չանել նաեւ այս անգամ»,- Ջորկաեֆի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հունիսի 23-ին Դոնեցկի «Դոնբաս Արենաս» ստադիոնում: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով