12:13  ,  22 հունիսի, 2012

Ռոսիցկին հեռանում է Չեխիայի հավաքականից

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի թիմից կրած պարտությունից հետո Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հայտարարել է Չեխիայի հավաքականից հեռանալու մասին:

«Իհարկե, ես շատ հիասթափված եմ պորտուգալացիներից կրած պարտության համար: Սակայն ես արդեն երիտասարդ չեմ եւ ինձ համար դժվար է ազգային թիմին առաջնորդել դեպի դժվարին հաղթանակը: Կարծում եմ՝ Պորտուգալիայի հավաքականն արժանի հաղթանակ տարավ: Չեխիայի հավաքականում այլեւս հանդես չեմ գա, մրցելույթներս կշարունակեմ ակումբում»,- 31-ամյա Ռոսիցկիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիայի հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Միլան Բարոշը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով