21:22  ,  16 դեկտեմբերի, 2015

Զիդանը պատրաստ է փոխարինել Բենիտեսին

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանն Արքայական ակումբի ղեկավարության ճնշման տակ համաձայնել է Ռաֆայել Բենիտեսի հեռանալուց հետո զբաղեցնել գլխավոր թիմի մարզիչի պաշտոնը, հաղորդում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վիլյառեալից» նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ազատվել Բենիտեսից։

«Էլ Կլասիկոյում» 0։4 հաշվով պարտվելուց հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ հնարավորություն կտա իսպանացի մասնագետին շարունակել աշխատանքը, սակայն մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Աթլետիկոյին» էլ 5 միավոր զիջելու հանգամանքը ստիպել է փոխել որոշումը։

«Ռեալը» 30 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարներն են «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն»՝ 35-ական միավոր։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Զիդանը իտալացի Կարլո Անչելոտիի օգնականն էր «Ռեալի» գլխավոր թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում