12:01  ,  22 հունիսի, 2012

Պոգրեբնյակը կդառնա «Ռեդինգի» պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմյեր լիգա վերադարձած «Ռեդինգում»:

28-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ: «Ռեդինգում» Պոգրեբնյակը կստանա շաբաթական 65 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, գրում է The Reading Chronicle-ը:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս Լոնդոնի «Ֆուլհեմում»: Անգլիայի ավարտված առաջնությունում Պոգրեբնյակը մասնակցել է 12 հանդիպում եւ դարձել է վեց գոլի հեղինակ: 

Ռուսաստանցու ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» ու Լոնդոնի «Վեսթ Հեմը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով