11:24  ,  22 հունիսի, 2012

Ադվոկատ. Ռուս ֆուտբոլիստները չունեն աստղային համբավ

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի խաղացողները չունեն բարձր կարգ եւ աստղային համբավ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հավաքականի նախկին եւ հոլանդական ՊՍՎ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:

«Իհարկե, մարդիկ կարող են ամբողջ մեղքն ինձ վրա գցել, սակայն պետք չէ ասել, որ իմ ֆուտբոլիստները վատ խաղացին: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք չեխերի հետ, եւ լավ խաղացինք Լեհաստանի հավաքականի դեմ հանդիպման առաջին խաղակեսում: Մենք պետք է հաղթեինք հույներին: Դա տեղի չունեցավ եւ մենք դուրս մնացինք հետագա պայքարից: Ռուսաստանի հավաքականում չկան աստղային ֆուտբոլիստներ: Բոլորը ռուս տղաներ են, որոնք մեկնել էին ֆուտբոլ խաղալու համար: Անկախ ամեն ինչից, մենք լավ թիմ ենք ստեղծել: Մեր ֆուտբոլիստների մոտ զգացվում էր բարձր կարգի պակասը, այդ իսկ պատճառով չկարողացանք հաղթել հույներին»,- Ադվոկատի խոսքը փոխանցում է Algemeen Dagblad-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով