10:49  ,  22 հունիսի, 2012

Բարոշը որոշել է ավարտել կարիերան հավաքականում

Չեխիայի հավաքականի եւ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Միլան Բարոշը Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո որոշել է ավարտել մրցելույթներն ազգային թիմում:

«Խաղից հետո Բարոշն ասաց, որ հեռանում է հավաքականից: Դա շատ հուզումնալից պահ էր, բոլորը շատ հուզված էին: Մենք մոտ հինգ րոպե ծափահարում էինք նրան»,- Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Կոլարժի խոսքը փոխանցում է Sport.cz-ը:
Ազգային թիմից հեռանալու մասին 30-ամյա հարձակվողը կհայտարարի առաջիկա օրերին: Բարոշը 2001 թվականից է հանդես գալիս Չեխիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում եւ դարձել է 41 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով