Ուկրաինայի հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Շեւչենկոն հրաժարվել է կարիերան շարունակել կանադական «Մոնրեալ Իմպակտ» ակումբում: Կանադացիները պաշտոնական առաջարկ են արել 35-ամյա ուկրաինացուն Եվրո-2012-ի խմբային փուլից անմիջապես հետո:
Հունիսի 30-ին Շեւչենկոյի պայմանագիրն ավարտվում է «Դինամոյի» հետ: Հարձակվողը կարող է այլ ակումբ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Ուկրաինացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են ամերիկյան ակումբները, գրում է football.ua-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում