10:21  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Պոշտիգան չի մասնակցի կիսաեզրափակիչին

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ իսպանական «Սարագոսայի» հարձակվող Հելդեր Պոշտիգան վնասվածքի հետեւանքով չի մասնակցի Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի բժիշկ Էնրիկե Հոնեսան, հաղորդում է Goal.com-ը:

29-ամյա Պոշտիգան մկանային վնասվածք է ստացել Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ չեխերի հետ խաղում եւ փոխարինվել է առաջին խաղակեսի վերջնամասում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիա – Ֆրանսիա զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով