10:12  ,  22 հունիսի, 2012

Լիբերտադորեսի Գավաթ. «Բոկա Խունիորսը» եզրափակիչում է

Արգենտինական «Բոկա Խունիորսը» դուրս եկավ ֆուտբոլի Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչ: Կիսաեզրափակիչի պատասխան խաղում արգենտինացիները ոչ ոքի խաղացին չիլիական «Ունիվերսիդադ դե Չիլիի» հետ՝ 0:0: Առաջին խաղում «Բոկա Խունիորսը» հաղթել է 2:0 հաշվով:

Եզրափակիչում արգենտինական ակումբի մրցակիցը կլինի բրազիլական «Կորինտիանսը», որը պայքարից դուրս է թողել բրազիլական «Սանթոսին»:

Եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Բուենոս Այրեսում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 4-ին Սան Պաուլուում:

Լիբերտադորեսի Գավաթ. կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ունիվերսիդադ դե Չիլի» (Չիլի) – «Բոկա Խունիորս» (Արգենտինա) - 0:0

Առաջին հանդիպում՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով