Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընթացող London Chess Classic մրցաշարում դեկտեմբերի 12-ին կանցկացվեն նախավերջին տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայկական շախմատի առաջատարը տարել է մեկ հաղթանակ, վեց պարտիա ավարտել է ոչ ոքի:
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ՝ 4.5 միավոր, Արոնյան, Գրիշչուկ, Գիրի, Կարլսեն՝ 4-ական, Նակամուրա, Ադամս, Կարուանա՝ 3.5-ական, Անանդ՝ 2.5, Տոպալով՝ 1.5:
London Chess Classic, 8-րդ տուր
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում