01:00  ,  22 հունիսի, 2012

Ռոնալդուն՝ Չեխիա – Պորտուագալիա հանդիպման լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Չեխիա – Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողի խփած գոլի շնորհիվ պորտուգալացիները հաղթեցին նվազագույն հաշվով եւ դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափեն Իսպանիա – Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Ռոնալդուն իր երրորդ գնդակը խփեց Եվրո-2012-ում եւ հավասարվեց մրցաշարի լավագույն ռմբարկուներ՝ Մարիո Գոմեսին, Ալան Ձագոեւին եւ Մարիո Մանձյուկիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով