01:22  ,  22 հունիսի, 2012

Ադրբեջանի հավաքականի մարզիչը կարող է գլխավորել Լեհաստանի թիմը

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա հունիսի 27-ին, հայտարարել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գժեգոժ Լյատոն: Թեկնածուները երկուսն են` լեհ Վալդեմար Ֆորնալիկը եւ գերմանացի Բերտի Ֆոգտսը, հաղորդում է Sport-express-ը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան հրաժարական տվեց, երբ թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

49-ամյա Ֆորնալիկը երբեք չի աշխատել Լեհաստանից դուրս: Այժմ նա գլխավորում է  Խոժուվի «Ռուխը»:

65-ամյա Ֆոգտսը գլխավորում է Ադրբեջանի հավաքականը: Ֆոգտսի հետ Գերմանիայի հավաքականը Եվրո-1996-ում դարձավ չեմպիոն: Նա նաեւ գլխավորել է Քուվեյթի, Շոտլանդիայի եւ Նիգերիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով