20:10  ,  10 դեկտեմբերի, 2015

Մարկո Ռոյսը խուսափել է տեղափոխվել «Բարսելոնա»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», թեեւ հրավեր է ունեցել կատալոնական ակումբի նախագահից, հաղորդում է Sport.es-ը։ «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն մի քանի անգամ հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, առաջարկել է շահավետ պայմաններ, սակայն Ռոյսը մերժում է տվել։ Ֆուտբոլիստը մտավախություն է ունեցել, որ չի կարողանա տեղ ապահովել Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը Գերմանիայի առաջնության 12 հանդիպումներում խփել է 8 գնդակ։ Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել էր, որ չի պատկերացնում «Բորուսիան» առանց Ռոյսի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում