00:22  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռոնալդուն բացեց հաշիվը

Վարշավայի Ազգային ստադիոնում ընթացող Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Չեխիա – Պորտուգալիա հանդիպման հաշիվը բացվեց 79-րդ րոպեին:

Ժոաո Մոուտինյոյի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասն՝ առաջ մղելով Պորտուգալիայի հավաքականին: 

Արքայական ակումբի հարձակվողը երրորդ գնդակը խփեց Եվրո-2012-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով