00:14  ,  22 հունիսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Մենք աշխատում ենք ֆիզիկական որակների վրա

Չի կարելի ասել, որ ես գոլային փոխանցում եմ կատարել, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի մասնակցությամբ կայացավ «Շախտյորի» առաջին գոլը Գրոզնիի «Թերեկի» (2:0) դարպասը:

Հունիսի 21-ին Ավստրիայում կայացած ստուգողական հանդիպումը «Շախտյորի» եւ «Թերեկի» միջեւ դադարեցվել էր 85-րդ րոպեին հորդառատ անձրեւի պատճառով:

«Գոլային փոխանցում չկար, պարզապես գնդակը անդրադարձով հայտնվեց Կոբինայի մոտ, իսկ նա չվրիպեց: Դարպասապահը այնքան էլ ճիշտ դիրք չէր գրավել: Այժմ մարզումային գործըթնաց է եւ մենք պետք է գտնենք մեր խաղի ռիթմը: Ինտենսիվ մարզումներ են: Սա մեր առաջին հավաքն է, եւ մենք աշխատում ենք ֆիզիկական որակների վրա», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Շախտյորի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով