Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկացել իր թիմի հարձակվողներին համեմատել «Բարսելոնայի» հարձակողական եռյակի հետ:
«Կարծում եմ՝ ասել, որ Բեյլը, Բենզեման ու Ռոնալդուն ավելի լավն են, քան Մեսի - Սուարես - Նեյմար հարձակողական եռյակը, անարդար կլինի մեր մյուս հարձակվողների հանդեպ, որոնք եւս խաղադաշտ են դուրս եկել այս մրցաշրջանում: Իհարկե, մեր հարձակողական եռյակը յուրահատուկ է, սակայն այս մրցաշրջանում նրանք միասին չեն խաղում հաճախ: Հուսով եմ, որ մրցաշրջանի վերջում նրանք անցկացրած կլինեն այնպիսի խաղեր, ինչպես «Խետաֆեի» դեմ էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակողական եռյակն այս մրցաշրջանում խփել է ավելի շատ գոլ, քան «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները միասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում