10:42  ,  8 դեկտեմբերի, 2015

Բենիտես. Չեմ ասի, որ Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը լավն են «Բարսելոնայի» հարձակողական եռյակից

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկացել իր թիմի հարձակվողներին համեմատել «Բարսելոնայի» հարձակողական եռյակի հետ:

«Կարծում եմ՝ ասել, որ Բեյլը, Բենզեման ու Ռոնալդուն ավելի լավն են, քան Մեսի - Սուարես - Նեյմար հարձակողական եռյակը, անարդար կլինի մեր մյուս հարձակվողների հանդեպ, որոնք եւս խաղադաշտ են դուրս եկել այս մրցաշրջանում: Իհարկե, մեր հարձակողական եռյակը յուրահատուկ է, սակայն այս մրցաշրջանում նրանք միասին չեն խաղում հաճախ: Հուսով եմ, որ մրցաշրջանի վերջում նրանք անցկացրած կլինեն այնպիսի խաղեր, ինչպես «Խետաֆեի» դեմ էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակողական եռյակն այս մրցաշրջանում խփել է ավելի շատ գոլ, քան «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները միասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում