00:41  ,  2 դեկտեմբերի, 2015

Զամեր. Մյուլերը «Բավարիայի» մարմնավորումն է

Աշխարհի չեմպիոն Թոմաս Մյուլերն անփոխարինելի է Մյունխենի «Բավարիայի» համար, ասել է գերմանական սուպերակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերը:

«Մյուլերն ունի բոլոր որակները, որոնք մարմնավորում են «Բավարիան»: Նա ադամանդ է, անփոխարինելի է, արժանի է հիացմունքի»,- Զամերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը 14 խաղում խփել է 13 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում