09:50  ,  22 հունիսի, 2012

ԱԺ փոխնախագահ. Գերմանիան ֆավորիտ է, բայց ես հավատում եմ Հունաստանի հաղթանակին

Հունաստան-Գերմանիա խաղը շատ բարդ է լինելու, ֆավորիտը համարվում է Գերմանիայի հավաքականը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Գերմանիան ոչ միայն այդ խաղում այլ առհասարակ Իսպանիայի ընտրանու հետ երկու ամենաբարձր որակավորում ունեցող թիմերն են: Թեեւ Հունաստանի հավաքականի ավագ Կարագունիսը չի մասնակցելու հանդիպմանը, այնուամենայնիվ Հունաստանը արժանի խաղ կցուցադրի: Իսկ թե ինչ կլինի, բնականաբար ֆուտբոլից հասկացողները գիտակցում են, որ շանսերը 90/10 են հօգուտ Գերմանիայի, բայց ես որպես Հունաստանի հավաքականի ջերմ երկրպագու այդ 10 տոկոսին հավատում եմ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով