10:45  ,  2 դեկտեմբերի, 2015

Կոնֆլիկտ՝ Ռունիի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահի միջեւ (ֆոտո)

«Վեստ Բրոմվիչի» դանիացի դարպասապահ Անդրես Լինդեգորի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի միջեւ կոնֆլիկտ է հասունանում:

Հարցազրույցներից մեկում Անգլիայի հավաքականի ավագին հարցրել են, թե թիմակիցներից ում հետ չէր ցանկանա հայտնվել վերելակի մեջ: Ռունին նշել է Լինդեգորի անունը՝ ասելով, որ դանիացին նյարդայնացնում է իրեն:

Ի պատասխան այդ հայտարարությանը, դարպասապահը հրապարակել է լուսանկար, որին տվել է հետեւյալ վերնագիրը.

«Ահա, թե ինչու չես ցանկանում իմ հետ հայտնվել վերելակում»,- գրել է Լինդեգորը, որը 2011-2015-ը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում