17:42  ,  21 հունիսի, 2012

Մարադոնա. Պորտուգալացիներն ունեն Ռոնալդու, դրա համար էլ նրանք ֆավորիտ են

Չեխիայի հավաքականը պետք է «գերի» վերցնի Ռոնալդուին, եթե ցանկանում է հաղթել Պորտուգալիային, հայտարարել է Դիեգո Մարադոնան՝ կարծիք հայտնելով Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի Պորտուգալիա – Չեխիա հանդիպման վերաբերյալ:

«Պորտուգալացիներն այս հանդիպման ֆավորիտներն են, որովհետեւ նրանք ունեն այնպիսի ռմբարկու, ինչպիսին է Կրիշտիանու Ռոնալդուն: Միխալ Բիլեկը պետք է երկու հսկող կցի Ռոնալդուի դեմ: Հոլանդիայի հետ խաղում Ռոնալդուն Վան դեր Վիլին եւ Ֆլարին անցնում էր հալած  յուղի պես: Պորտուգալացիների զենքը գրոհն է, չեխերինը` կիսապաշտպանությունը: Ուղղակի պորտուգալացիները ունեն Ռոնալդու,  իսկ չեխերը չունեն, դրա համար էլ առավելությունը պորտուգալացիների կողմն է»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով