13:40  ,  30 նոյեմբերի, 2015

«Գանձասար-Կապանի» ռուսաստանցի հարձակվողը տեղափոխվել է «Բանանց»

Երեւանի «Բանանցը» նոյեմբերի 30-ին պայմանագիր է ստորագրել «Գանձասար-Կապանի» ռուսաստանցի հարձակվող Ացամազ Բուրաեւի հետ, հայտնում է ակումբի կայքը:

25-ամյա Բուրաեւն այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել կապանյան ակումբ, որի կազմում մասնակցել է 14 խաղի՝ դառնալով հինգ գոլի հեղինակ: Նախկինում Բուրաեւը հանդես է եկել նաեւ Վլադիկավկազի «Ալանիայում» եւ Վլադիվոստոկի «Լուչում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բանանցի» հետ պայմանագրեր էին ստորագրել նաեւ Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տորեխոնը: 

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով