Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին եւ 111 մասնակիցների մեջ զբաղեցրել 72-րդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացված 10 կմ ազատ ոճում Սոչի-2014-ի մասնակից Միքայելյանը գրանցեց 22 րոպե 55 վարկյան արդյունք:
Առաջին տեղը գրավեց Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին, որը 10 կմ հաղթահարեց 21 րոպե 05 վարկյանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում