Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները մեկնել են Կազան, որտեղ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղ են անցկացնելու «Ռուբինի» հետ, հայտնում է ակումբի կայքը:
Դմիտրի Ալենիչեւի թիմի կազմում մեկնել են 20 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մնացել է Մոսկվայում եւ շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
«Ռուբին» - «Սպարտակ» խաղը կկայանա նոյեմբերի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում