16:14  ,  21 հունիսի, 2012

Արշավինը ներողություն է խնդրել ռուս երկրպագուներից

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը թիմի երկրպագուներից ներողություն է խնդրել Եվրո-2012-ում ցուցադրած անհաջող մրցելույթների համար:

«Մեր ցուցադրած արդյունքը հիասթափեցրեց ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին: Ես ցանկանում եմ ամբողջ թիմի անունից նորողություն խնդրել վատ արդյունքի համար»,- Արշավինի խոսքը փոխանցում է «Аргументы и Факты Петербург»-ը՝ հղում անելով «100 ТВ» հեռուստաալիքին:

Ռուսաստանի հավաքականի ավագը հայտարարել է նաեւ, որ այլեւս չի խոսելու Եվրո-2012-ի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով